Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:58 07-12-2022

Ես մեկ-մեկ սուր բաներ եմ ասում՝ փոթորիկներ են առաջանում․ Փաշինյանը հերթական խինդ ու ծիծաղն էր բերել ԱԺ

Ես միշտ խորհրդակցություններին սիմվոլի առումով ասում եմ․ Պլանի գլխին 21-րդ դարում ունենալ Ագրարային համալսարան, դա նոնսենս է։ Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժամանակակից բոլոր ագրարային համալսարանները շրջապատված են ոչ թե հյուրանոցներով, սրճարաններով, այլ հարյուրավոր հեկտարներով հողատարածքներով, որտեղ կան այգիներ, ֆերմաներ, էքսպերիմենտալ տարածություններ։ Եվ նաև այս է պատճառը, որ մենք մշակում ենք՝ իրականացնելու ակադեմիական քաղաքի գաղափարը, որտեղ համոզված կլինենք, որ պատրաստվում են պատշաճ մասնագետներ։ Բայց մյուս կողմից սա անելով, մենք զուգահեռաբար պետք է ասենք հետևյալը, ինչքան էլ ցավալի է, չնայած ցավալի բան էդտեղ առանձնապես չեմ էլ տեսնում, էն գյուղատնտեսությունը, որը մենք ունենք, այդ գյուղատնտեսությունը հեռանկար չունի։ Դա մոտավորապես նույնն է, կներեք, ես մեկ-մեկ սուր բաներ եմ ասում, որ փոթորիկներ են առաջանում, ոնց որ մենք ուզենանք դինոզավրերի ֆերմա ստեղծենք, էդպիսի չհաջողված փորձ ունեցել ենք նամանավանդ։ Պետք է բովանդակային փոփոխություն լինի»,- ասաց վարչապետը և ԱԺ դահլիճում խինդ ու ուրախություն էր տիրում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում