Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:23 07-12-2022

ԱԻ նախարարը Սպիտակ և Վանաձոր քաղաքներում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Այսօր` դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ Սպիտակ քաղաք են այցելել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Նրանց ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության աշխատակիցները:

1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ աղետի անմեղ զոհերի։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին և Ճապոնիայի ահեղ ցունամիի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։

«34 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջանին պատուհասած երկրաշարժը վայրկյանների ընթացքում տասնամյակների վիշտ և ավերածություն պատճառեց մեր պետությանը։ Ավերիչ երկրաշարժի արդյունքում հողին հավասարվեցին գյուղեր, ավերվեցին քաղաքներ, զոհվեցին քսանհինգ հազար քաղաքացիներ, խեղվեցին անհաշիվ մարդկային ճակատագրեր։ 1988 թվականից մինչ օրս մեր ժողովուրդը կառուցում և նորոգում է երկրաշարժի արդյունքում ավերվածը։ Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում քաղաքացիական պաշտպանության համակարգի շատ հիմնահարցեր և դարձավ այդ համակարգի արմատական վերակազմավորման հիմնական ազդակը։ Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունը ցույց տվեց, որ նմանատիպ երկրաշարժերը, տարատեսակ բնական և տեխնածին այլ աղետներ կարող են պատուհասել նաև այսօր»,- ասել է իր ելույթում ԱԻ նախարար Ա․ Փամբուխչյանը:

Գերատեսչության ղեկավարը, միևնույն ժամանակ նշել է, որ այսօր մեր երկրում ստեղծված է բնակչության պաշտպանության կուռ համակարգ:

«Երկրաշարժի դեպքում յուրաքանչյուր ոք գիտի իր անելիքները, իր ներգրավվածության աստիճանը և իր գործառույթները: Հստակ պլանների շնորհիվ իրենց տեղն ու դերը գիտեն նաև միջազգային կազմակերպությունները։ Այսօր մենք պետք է համադրենք մենք ջանքերը, որպեսզի հասկանանք, թե ինչ ենք անելու վաղը, որ ավելի ամրացնենք Հայաստանի դիմակայունությունը և բնական կամ տեխնածին որևէ աղետ մեզ այլևս կորուստներ չպատճառի։ Այդ ամենի համար արվել են և արվում են կարևորագույն քայլեր, ինչպիսիք են միջազգային փորձի ներդրումը, սեյսմիկ գոտիներում գտնվող երկրների հետ փորձի փոխանակումը, ՀՀ ԱԻՆ տեխնիկական հագեցումն ու մեր մասնագետների շարունակական վերապատրաստումը։ Դեկտեմբերի 7-ը մեր ժողովրդի մոտ հոգեբանական և հուզական ծանր հիշողություններ է արթնացնում, սակայն ես հուսով եմ, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք լիովին հաղթահարել աղետի հասցրած հետևանքները», – եզրափակել է Ա․ Փամբուխչյանը։

Ծաղկեդրման արարողությանը հաջորդել է նախարարի այցը Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատ։ Ա. Փամբուխչյանը հանդիպել է անձնակազմի հետ, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել հնարավոր առկա խնդիրներով, տվել համապատասխան հանձնարարականներ։

Նախարար Փամբուխչյանն այցելել է նաև Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որտեղ երկրաշարժի զոհերին նվիրված խաչքարի մոտ ծաղիկներ է խոնարհել։ Սրբոց Նահատակաց պուրակում՝ խաչքարի մոտ, կատարվել է նաև հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան