Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:11 07-12-2022

Ինչ-որ մարդկանց ուզում եք փող աշխատելու հնարավորությո՞ւն տալ, թե՞, իրոք, շենքերը նորմալ կառավարել․ Գ․ Նազարյան

ՀՀ ազգային ժողովը շարունակում է դեկտեմբերի 6-ին մեկնարկած հերթական նիստերի աշխատանքները: «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, ասաց որ բնակիչներն ուզում են հասկանալ՝ ի վերջո ի՞նչ են անում։

«Շենքերը հիմա կառավարվում են համատիրությունների կողմից։ Մարդիկ իրենց միջոցներով, ջանքերով, իրենք իրենց տունը կամ բազմաբնակարան շենքը կառավարում են։ Խնդրում եմ հստակ պարզաբանեք՝ արդյո՞ք սրանից հետո շենքին կամ համատիրությանը թույլ չեք տալու կառավարեն շենքը։ Կառավարելու են միայն հատուկ արտոնագիր ունեցող մարդիկ։ Ի՞նչ խնդիր է լուծում սա՝ ինչ-որ մարդկանց փող աշխատելու հնարավորությո՞ւն տալ, թե՞ իրոք շենքերը ուզում եք նորմալ կառավարել»,- հարցրեց Գեղամ Նազարյանը՝ ավելի կոնկրետացնելով հարցը․ «Այս փոփոխությունից հետո համատիրությանը կամ առանձին վերցրած շենքին արգելելո՞ւ եք կառավարել։ Ասելու եք՝ գիտեք, արտոնագիր ունեցող մարդիկ են գալու, որոնք ձեր շենքը կառավարելու են, որոնց պետք է լրացուցիչ գումար հավաքեք, հատկացնեք այդ մարդկանց, որոնք խելացի են ձեզնից ու լավ գիտեն՝ ոնց կառավարեն ձեր տունը։ Սա չի՞ ձեր նպատակը։ Հստակ ասեք, որ հանրությունն իմանա՝ ինչ եք ուզում անել»։

Ի պատասխան Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ասաց, որ համատարած այսօր մեծ խնդիրներով է իրականացվում շենքերի կառավարումը։ «Արտոնագրի մասին որևէ խոսք չասացի։ Մենք ասում ենք, որ կառավարողը պետք է մասնագիտացված լինի, մասնագիտացումը լինելու է դասընթացներով, վերապատրաստումներով։ Ամեն մի շենք ինքն է որոշում կառավարման մարմնի տեսակը․ ժողովի միջոցով պետք է ընտրեն համապատասխան կառավարման տեսակը և իրականացնեն կառավարումը՝ մասնագիտացված կառույցի միջոցով»։

Մանրամասները՝ տեսնայութում․

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե