Մեկն ընդունում է իր սխալը, մյուսը՝ «կոռուտիտ» անում. քաղաքային իշխանությունը երկու դիրքորոշում ունի
copy image url

Մեկն ընդունում է իր սխալը, մյուսը՝ «կոռուտիտ» անում. քաղաքային իշխանությունը երկու դիրքորոշում ունի

Ներքին 2 տարի առաջ - 22:49 06-12-2022
«Ես ընդունում եմ, որ մենք բացթողումներ ենք ունեցել, միգուցե մի փոքր ավելի ճիշտ կազմակերպելու դեպքում այլ տրամաբանությամբ իրականացնեինք, կարելի էր, ենթադրում եմ, ինժեներական տարբեր մոտեցումներ մտածել, կոնստրուկցիաներ առանձին ունենալ, որպեսզի հնարավորինս քիչ ազդեցություն ունենայինք շենքի վրա, բայց այն աղմուկը, որը բարձրացվեց մեծ, ուժգին․․․ ինձ համար առաջին փաստն այն էր, որ այդտեղ աշխատանքներ էին կատարվում դեռ 10 օր առաջ, և այդ աղմուկը բարձրացվեց վերջին օրը, և եթե մտահոգ մարդիկ կային, ովքեր ասում էին ապականում են, ես ենթադրում եմ՝ իրենք բավական շուտ էին նկատել և որպես կանխարգելիչ միջոցառում կարող էին շուտ այդ մասին ասել, չթողնեին գար վերջին օրը հասներ և տենց աղմուկ բարձրացնեին», -«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Թեմայի շուրջ զրուցեցինք ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքային իշխանությունից այդ գիտակցումը տեսել են միայն քաղաքային իշխանության մոտ, այդ թվում միայն քաղաքապետի մոտ, ինչը հարգանքի արժանի քայլ է, ինչի մասին անգամ իր ֆեյսբուքյան էջում էր գրել, որ բացթողումներ եղել են. «Իսկ դրան զուգահեռ՝ Տիգրան Ավինյանն ասում էր, որ բնավ վնաս չի հասցվել։ Առհասարակ, երկու փոխքաղաքապետների ասուլիսը խայտառակություն էր, անգամ կարելի էր ցանկացած պահի կանգնեցնել ու, ժողովրդի լեզվով ասած, «կռուտիտ» արեցին․ ո՛չ թիվ ներկայացրին լրագրողներին, թե ինչքան են ծախսել, այդ դեպքում միտքը ո՞րն էր ասուլիսի, եթե իրենց ձեռքի տակ չունեին թվերը։ Եկեք՝ այստեղ հստակ դիրքորոշում անենք, որ երկու թիվ ունեինք և ունեցանք նաև Հրաչյա Սարգսյանի կարծիքը, իսկ նրա հայտարարությունն ինձ ուղղակի շոկի մեջ գցեց, որ շուտ տեսնեին, ասեին,որովհետև դա իրականում քաղաքացիների, քաղհասարակության պարտականությունը չէ, և այնպես չէ, որ մարդիկ ամեն օր ման են գալիս այդ շենքի կողքով։ Օրինակ ինքս վերջին անգամ չեմ հիշում՝ երբ եմ եղել այնտեղ։ Մարդիկ էլ իմացան, երբ լրատվամիջոցներն ասացին, որ նման բան է եղել, բայց ոչ թե պետք է մարդիկ դա տեսնեին ու ահազանգեին, այլ առաջին հերթին քաղաքային իշխանությունն այդ միջամտությունն անելուց առաջ պետք է ուշադիր լիներ՝ չվնասելու քաղաքի պատմական շենքերը»։

Հիշեցնենք, որ հաղորդավարի դիտարկմանը՝ էլի քաղաքացինե՞րն էին մեղավոր, քաղաքապետն ասել էր. «Չեմ ասում՝ քաղաքացիներն են մեղավոր, լրատվական կազմակերպության կողմից այդ տեսանյութը բավականին տարածվեց սոցցանցերում, գուցե միտումնավոր։ Կային կեղծ նկարներ, որոնք կապ չունեին շենքի հետ կատարվող աշխատանքների հետ»։

Հրաչյա Սարգսյանը նշեց, որ ընդունում են՝ բացթողում են ունեցել, և ասաց, որ եթե հանրության մոտ կա կարծիք, թե միտումնավոր են փչացրել ինչ-որ բաներ, դա այդպես չէ։

Ամենից շատ դիտված