Ներքին 3 տարի առաջ - 21:25 06-12-2022

ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների ազատականացում կլինի․ Վաղինակ Եղիազարյան

Առաջինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրը Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանն է։ Հարցազրույցի թեման ԱՊՊԱ համակարգում սպասվող փոփոխություններն են։

«Դեռևս այս տարվա սկզբին հայտարարվել էր, որ մեկ տարի հետո անցում ենք կատարելու ապահովագրավճարների ազատականացմանը ԱՊՊԱ ոլորտում, որը, ըստ էության, տեղի է ունենալու հաջորդ տարվա սկզբին։ Այս ընթացքում ապահովագրական ընկերությունները ուսումնասիրություններ և հաշվարկներ են արել եղած տեղեկատվության հիման վրա, կազմել են համապատասխան մեթոդաբանություն, մշակել են մոդելներ, սակագներ և ներկայացրել են ավտոապահովագրողների բյուրո, որը հիմա գտնվում է նախնական համաձայնեցման փուլում»։

Եղիազարյանի խոսքով՝ ազատականացումը վերաբերում է հենց սակագների, ոչ թե ամեն ինչի ազատականացմանը։

«Ազատականացումը սակագների թանկացում չէ։ Ընդհանուր առմամբ՝ ազատականացումը տնտեսության մեջ հաճախ ընկալվում է որպես թանկացում, բայց դա սովորաբար տեղի է ունենում, երբ հանպատրաստի իրականացվում է։ Տվյալ դեպքում՝ տասը տարուց ավելի այս համակարգը գոյություն ունի և ճիշտ է ազատական չեն եղել սակագները, բայց մշակվել է՝ հաշվի առնելով իրականությունը, որը ընթացքում սկսել են շեղվել իրական տվյալները շուկայի վնասաբերությունը, ծախսերը և այլն։ Հիմա նույն տրամաբանությամբ ազատականացման որոշում է կայացվել, որի ներքո ընկերությունները ներկայացնում են իրենց հաշվարկները մեզ, համապատասխան սկզբունքներից ելնելով։ Ներկայացնելու են ոչ թե թիվ, այլ թե ինչպես են այդ թվին գալիս»,- ասաց Եղիազարյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը