Ներքին 3 տարի առաջ - 18:51 06-12-2022

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանն Արցախի հիմնահարցը քննարկել է Հունաստանի քաղաքական շրջանակների հետ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանն, աշխատանքային այցով գտնելով Աթենքում, մի շարք հանդիպումներ է ունեցել Հունաստանի քաղաքական շրջանակների հետ։

«Նոր հանրապետություն» իշխող կուսակցության պատգամավոր Թոդորիս-Ռու­սո­փու­լո­սի, «ՍԻՐԻԶԱ» ընդդիմադիր պատգամավոր եւ Հունաստանի նախկին արտաքին գործերի նախարար Յորղոս Քաթրուկալոսի, ինչպես նաեւ «ՊԱՍՈԿ-ՔԻՆԱԼ» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Միխալիք Քաթրինիսի հետ քննարկումներին ՀՅԴ ­Բյու­րո­յի ան­դա­մը եւ ՀՅԴ Հու­նաս­տա­նի Կենտրոնական կոմիտեն ներկայացրել են Ար­ցա­խի եւ ­Հա­յաս­տա­նի դեմ Ադրբեջանի հարձակումները, շոշափել են տարածաշրջանում ընթացող զարգացումները։

Անդրադարձ է կատարվել նաեւ Եվրոպայի Խորհրդում եւ եվրոպական կուսակցությունների համախմբերում Հայաստանի եւ Արցախի դիմագրաված հարցերի շուրջ իրազեկման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ համաեվրոպական մակարդակներով հարաբերությունների զարգացման կարեւորությանը։ Հունաստանի քաղաքական շրջանակները մանրամասն տեղեկություններ են ստացել 2020-ի պատերազմից հետո ստեղծված կացության, ադրբեջանական ուժերի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման, համամարդկային իրավունքների շրջանակներում Արցախի ժողովրդի արդար իրավունքների ամրակայման մասին։ Շեշտվել է եվրոպական մարմինների կողմից գործնական քայլերի հստակ ձեւավորման անհրաժեշտությունը։

Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել հունահայ համայնքի հետ, մի շարք հարցազրույցներ տվել հունահայ եւ հունական պարբերականներին։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան