Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:28 06-12-2022

Հունագարիայի հետ հարաբերությունների վերականգնումը լինելու է հայ ժողովրդի հերթական նվաստացումը. Աննա Գրիգորյան

Օրեր առաջ ՀՀ և Հունգաիայի արտգործնախարարները հայտարարել են, որ պատրաստվում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Հիշեցնեմ, 2012 թվականին ՀՀ-ն խզել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները այն բանից հետո, երբ Հունգարիան Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջանին՝ չնայած այն հանգամանքին, որ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի։

Անչափ կարևոր է արձանագրել, որ արտահանձնման հիմնական մոտիվը Ադրբեջանի կողմից միլիոնավոր դոլարների տրամադրման խոստումն էր: Այսօր Հունգարիան ոչ միայն տարիներ առաջ, այլ նաև այսօր արդարացնում է Ադրբեջանի՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող մարդասպան քաղաքականությունը, իսկ իշխանությունը հարաբերություններ է կարգավորում նրա հետ»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ Հունագարիայի հետ հարաբերությունների վերականգնումը, առանց վերջիններիս կողմից զղջման, լինելու է հայ ժողովրդի արժանապատվության հերթական նվաստացումը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ