Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:06 06-12-2022

Մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև հանդիպում. Էդուարդ Աղաջանյան

Հայկական կողմը ստացել է Ադրբեջանից առաջարկներ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Այո, իսկապես, հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկներին։ Կարելի է ասել, որ քննարկվում է առաջարկների երրորդ փուլը, կարծում եմ, այս պահին սխալ է դա փաստաթուղթ անվանելը։ Քանի որ սրանք հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են և քննարկումներ են, ես չեմ կարող բարձրաձայնել ու հրապարակայնացնել դրանք», - ասաց Աղաջանյանը:

Պատգամավորը նաև չբացառեց, որ մինչև տարեվերջ կարող է լինել Փաշինյան-Ալիև կամ երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում:

Ամենից շատ դիտված

12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին