Ներքին 3 տարի առաջ - 12:00 06-12-2022

Մեր հանձնառությունն է ունենալ դատական համակարգ, որը չի կատարելու գործող կամ նախկին իշխանությունների քմահաճույքները

ԱԺ նիստում ԲԴԽ անդամի թեկնածության հարցի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ ընտրվելով ԲԴԽ անդամ՝ Հայկ Գրիգորյանն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ արգելելու, կանխարգելելու միջամտությունները դատական իշխանության գործերին և ապահովելու անկախ դատական համակարգ, այդ թվում՝ գործող իշխանություններից: «Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես եք այդ անկախությունն ապահովելու»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Ի պատասխան Հայկ Գրիգորյանը նշեց, որ ԲԴԽ անդամն ունի ներազդելու մեկ եղանակ․ «Դա արդար քվեարկությունն է: Այն բոլոր դեպքերում, երբ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կամ լիազոր մարմնի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կհարուցվեն կարգապահական վարույթներ և կներկայացվեն ԲԴԽ՝ քննարկման, միանշանակ արդար քվեարկության միջոցով, օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքով, օգտագործելով իմ ձայնը, քվեարկելու եմ անաչառ՝ ի շահ իրավունքի գերակայության»,-ասաց ԲԴԽ անդամի թեկնածուն:

Արսեն Թորոսյանն արձագանքեց՝ այսինքն կարելի է վստահաբար պնդել, որ ընտրվելու դեպքում ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանն առաջնորդվելու է միայն օրենքով, անաչառությամբ և ներքին համոզմունքներով, որոնք հիմնված են էլի օբյեկտիվ հանգամանքների վրա․ «Մեր ընտրողներին պետք է հնարավորինս համոզենք, որ մեր հանձնառությունն է ունենալ դատական անկախ համակարգ և ոչ թե դատական համակարգ, որը կատարելու է գործող կամ նախկին իշխանությունների քմահաճույքները»։

Գրիգորյանը վստահեցրեց. «Միանշանակ, ես իմ պարտականությունների կատարման ընթացքում առաջնորդվելու եմ միմիայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»