Արտաքին 3 տարի առաջ - 17:59 05-12-2022

Ռուսական աղբյուրը հայտնել է, որ Վաշինգթոնը ցանկանում է վերականգնել Իրանի միջուկային համաձայնագիրը

Վաշինգտոնը ձգտում է վերականգնել Թեհրանի հետ միջուկային համաձայնագիրը, սակայն Մոսկվան հուսով է, որ նա կարող է ավելի էականորեն ցույց տալ իր հավատարմությունը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը վերականգնելու ու անցյալի սխալները շտկելու հարցերում։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, այս մասին ասել է ռուս բարձրաստիճան մի պաշտոնյա, որը չի ցանկացել իր անունը հրապարակել։

Պաշտոնյան հայտնել է, որ ժամանակ առ ժամանակ Վաշինգթոնից հայտարարություններ են հնչում, որոնք կասկածի տակ են դնում ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի հավատարմությունը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու հարցում։ «Ամերիկացիները շտապում են և հարմար պատրվակ են փնտրում միջուկային գործարքը վերականգնելու ճանապարհից դուրս գալու համար»,- ասել է նա։

Ռուս պաշտոնյան հայտնել է, որ Միացյալ Նահանգները պետք է ենթարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին, որը հաստատում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը և շտկիր բանաձևի նկատմամբ իր թույլ տված խախտումները։

Նա հավելել է, որ Իրանի միջուկային բանակցությունների Վիեննայի ձևաչափի փորձագետները մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունքում եկել են այն եզրակացության, որ հնարավոր է գործարքը վերականգնել՝ ի սկզբանե համաձայնեցված պայմաններով։

«Դրա համար մեր ամերիկացի գործընկերները պարզապես չունեն բավարար քաղաքական կամք՝ այս հարցում համաձայնության գալու վերջին քայլն անելու համար։ Մենք հուսով ենք, որ նրանք կդադարեն պղտորել ջրերը, կհավաքվեն և կապահովեն միջուկային համաձայնագրի վերականգնումը»,- ասել է աղբյուրը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը