Ներքին 3 տարի առաջ - 19:46 03-12-2022

Ավտովթար Արագածոտնի մարզում․ Opel Zafira-ն գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում․ կա 7 վիրավոր․ shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ դեկտեմբերի 1-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը, ժամը 08։45-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Երվանդ Մ․-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 13 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երվանդ Մ․-ն, նրա ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 46-ամյա Վարդիթեր Մ․-ն, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 37-ամյա Արաքսյա Ս․-ն, 63-ամյա Համեստ Մ․-ն, 47-ամյա Արմինե Բ․-ն, 37-ամյա Լիլիթ Կ․-ն և 41-ամյա Արմեն Մ․-ն տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել «Ապարան» և «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնների բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գ․ Պապյանի գլխավորությամբ։

Դեքպի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Բենիկ Սարգսյանի և Բաղդասարյանի գլխավորությամբ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը