Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:00 03-12-2022

Para Bellum. Նռնակներով անակնկալներ. դաս 4

Շատերը գիտեն, որ նռնակի օղակը քաշում ենք, նռնակը շպրտում, ու այն պայթում է: Սակայն նռնակը կարելի է օգտագործել նաև որպես անակնկալ, թշնամու համար հետապնդումը կամ հետախուզությունը դարձնելով առավել վտանգավոր, զոհերով լի գործողություն:

Ինչպես պատրաստել ամենապարզ «անակնկալները», ինչպես տեղադրել դրանք՝ հաշվարկելով պայթյունի համար՝ մեզ անհրաժեշտ ժամանակը, ինչ է պետք ունենալ գրպանում դրանք պատրաստելու համար. բացատրում է ԱՏԱՆ ռազմահայրենասիրական կազմակերպության շտաբի պետ Եփրեմ Մարգարյանը:

Իրենց փոքր ծավալի և արդյունավետության շնորհիվ նռնակները մեծապես օգտագործվում են նաև հայոց բանակում: Իմանալով նռնակները՝ որպես «անակնկալ» տեղադրելու սկզբունքները՝ ամեն զինվոր իր երևակայության սահմաններում կարող է դրանք օգտագործել ամենատարբեր իրավիճակներում անպատկերացնելի խոչընդոտներ ստեղծելով. ցանկացած բացվող դուռ, դարակ, կաթսայի կափարիչ, անփութորեն ընկած դանակ, թանկարժեք զենքի մաս կամ պահածոյի տարա իր մեջ, իր տակ, իրեն կապված նռնակ կարող է ունենալ, որ կգործարկվի մեկ հպումից և երկու-երեք վայրկյան անց մահացու կխոցի միանգամից մի քանիսին:

Զուգահեռաբար պետք է միշտ հիշել, որ «անակնկալներ» կարող են լինել նաև մեր ճանապարհին, և դրանց վնասից խուսափելու համար պետք է չմոտենալ հետաքրքիր առարկաների, զենքերի, դիերի, տարօրինակ-անհասկանալի իրերի: Անհրաժեշտ է դրանք քաշել մի կողմ անվտանգ հեռավորությունից՝ չթերագնահատեով հակառակորդին, ձգտելով մշտապես գերազանցել նրան մտքի ճկունությամբ ու զգուշավորությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ