«Հաբռգած» վիճակն անցավ, ռուսները հասկացան, որ խաբված են. վարձով տան գները 350-ից դարձել են 200 հազար ՀՀ դրամ
copy image url

«Հաբռգած» վիճակն անցավ, ռուսները հասկացան, որ խաբված են. վարձով տան գները 350-ից դարձել են 200 հազար ՀՀ դրամ

Ներքին 2 տարի առաջ - 15:11 03-12-2022
Երևանում գրեթե ամեն քայլափոխի կարելի էր նկատել ռուսների. նրանք Հայաստան են եկել ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով, ասում են՝ այստեղ ապահով է։

Նրանք փորձում են Հայաստանում բիզնեսներ հիմնել, բնակարաններ ձեռք բերել, ինչն, իհարկե, Հայաստանի տնտեսության համար դրական է։ Սակայն մյուս կողմից՝ ահռելի թանկացան վարձով բնակարանները ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։ Եթե մեկ ամիս առաջ Երևանում հնարավոր էր միջինը ամսական 100-120 հազար դրամով նորմալ պայմաններով բնակարան վարձակալել, հիմա թվերը շեշտակի աճել են։ Անբարեխիղճ տանտերերը Երևանում գտնվող ոչ բարվոք բնակարանի մեկ ամսվա վարձը 150 հազարից պակաս չեն ասում. պատճառը մեկն է` ռուսների գալուց հետո պահանջարկը մեծացել է։ Ավելին, բանը հասել է նրան, որ տնից հանում են հին վարձակալներին՝ ավելի բարձր գնով ռուսներին տալու համար։

Անշարժ գույքի գործակալության տնօրեն Զորո Պետրոսյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ տան վարձակալության գները, համեմատած նախորդ ամսիների, իջել է. «Հիմա տանտերերի հետ կարողանում ենք լեզու գտնել, կարողանում ենք գին իջեցնել, սակարկել, որովհետև իրենք էլ չեն կարողանում տալ, դրա համար սակարկում են, այսինքն՝ ինչ հայտարարություն տալիս են, այդ հայտարարությունը մնում է։ Դրա համար էլ հիմա գնային փոփոխություն կա, մարդիկ դեռ չեն հասկանում, որ այն ժամանակվանը չի, ռուսները հասկացան, որոշները գնացին, որոշները էլ չկան, շատերը այդքանն էլ չեն հասկանում, գիտեն միշտ պետք է գային նրանք, հիմա, փառք Աստծո, նորմալ է, կարողանում ենք համ հայերի, համ ռուսների էլ տեղավորել, այն ժամանակ տանտերերի հետ չէինք կարողանում խոսել, հաբռգած վիճակ էր մեր հայերի մոտ, մեզ վրա անշնորհքի պես անջատում էին։ Մենք կտանք մեր տունը, դուք մեզ պետք չեք ու նմանատիպ այլ արտահայտություններ էին անում, բայց հիմա նման բան էլ չկա։ Հիմա կկարողանաս վարձակալել երկուսենյականոց բնակարան 200-250 հազար ՀՀ դրամով, իսկ այն ժամանակ տվյալ բնակարանը 350 հազար դրամից պակաս չէին ասում, ինձ թվում է՝ իջնում է, մարդիկ էլ հասկանում են, որ այդքան պահանջարկ չկա, համ էլ՝ անիմաստ իրենք իրենց գինը դրել են, մնացել է այդպես, որևէ մեկն էլ չի աշխատում։ Այսինքն՝ ոչ մի գործակալություն չի աշխատում իրենց հետ, որովհետև թանկ է, չեմ աշխատում, գործակալության համար տոկոս չեն ուզում վճարեն, որ գովազդներ տան, մարդկանց ներկայացնի, առաջարկի, և այլն։ Հիմա այնպես է, որ ռուսները տներ առնում են, այդ գները վաճառքի համար նորմալ են, մոտավորապես քառակուսին հազար՝ պլյուսով, հին ռեմոնտ արածի համար նորմալ է։ Ռուսներն էլ են գներից հասկանում, գիտեն, որ իրենց համար են բարձրացնում, բայց կեսը վախենում է խոսել, կեսը չի ուզում։ Հիմա որ ռուսը իմ օֆիս է զանգում, նախկին թանկանոց տների ռուսներն են զանգում ու գիտեն արդեն, որ շուկան էժանացել է, էժան տուն են փնտորեւմ, մարդ կա, որ միանգամից տեղափոխվում է էժան բնակարան։ Հիմա, օրինակ, մնում է այն ժամանակով տված 400-450 հազար դրամով՝ հիմա այդ նույն գնով գալիս են Կենտրոն ու լավ տան մեջ ապրում»։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին