Ներքին 3 տարի առաջ - 11:14 03-12-2022

Հայաստան-Իսպանիա բարեկամական խումբն ընդունել է իսպանացի գործընկերոջը

«Որպես Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար՝ գործընկերներիս՝ Նարեկ Զեյնալյանի, Հասմիկ Հակոբյանի և Թագուհի Թովմասյանի հետ ԱԺ-ում հյուրընկալել եմ Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինարիտուին։ Շնորհակալություն հայտնելով իսպանացի պատգամավորին իր հայանպաստ գործունեության համար՝ նշել եմ, որ բարձր ենք գնահատում նրա համերաշխությունն ու աջակցությունը հայ ժողովրդին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 2-ին Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինարիտուի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրներ, ԵՄ քաղաքացիական առաքելության կարևորության, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձել են նաև հումանիտար խնդիրներին․ Գասպարյանն ընդգծել է Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ ակնկալելով իսպանացի գործընկերների գործուն աջակցությունը:

Հանդիպմանն անդրադարձել են նաև հայ-իսպանական կապերի զարգացմանը գիտության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի