Ներքին 3 տարի առաջ - 22:12 02-12-2022

Իշխանական զրպարտության մի գեղեցիկ շղթա․ ինչպես է սուտը դուրս գալիս Կառավարության շենքից ու տարածվում Ֆեյսբուքում

Իշխանական թևի կողմից այսօրակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է «5-րդ ալիքի» օպերատորը հեղույսը մտցնում Հանրապետության հրապարակի շենքերից մեկի զարդաքանդակի մեջ, ապա տեսանկարահանում։

Ակնհայտ է, որ նման տեսանյութ կարող էր շրջանառվել միայն ԱԱԾ-ի կողմից և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ։

Զրպարտությամբ հանդես է եկել իշխանական պատգամավոր Արփի Դավոյանը, ով տեսանյութին կից գրել էր․ «Մեխը խփել։ Նկարել։ Տեղադրել համացանցում։ Մեղադրել իշխանությանը մշակութային արժեքները չպահպանելու մեջ։ Հագնել սրբի շորեր, ոտքերը ամպոտել ու սկսել պայքարել մշակութային արժեքներ փչացնողների և մեխողների դեմ։Սա այն ամենի մի փոքր մասն է, ինչ մատուցվում է ամեն օր տարբեր .am-ներով»։

Նմանատիպ գրառմամբ հանդես է եկել նաև իշխանությունների սիրելի հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը․ «Կխփենք մեխը, կփչացնենք շենքի որմը․․․Ռեպորտաժներ, հարցազրույցներ, նկարներ, կադրեր, վերլուծություններ, փորձագետներ կպատմեն, թե ինչ սարսափելի են քաղաքային իշխանությունները․ Հայկական փսևդոժուռնալիստիկայի մեկ օրը»։

Ավելի ուշ «5-րդ ալիքը» հանդես եկավ պարզաբանմամբ՝ նշելով, որ համացանցում տարածվող տեսանյութն ակնհայտ զրպարտություն է, քանի որ սրտացավ օպերատորը նախ պատի զարդանախշից հանել է հեղույսը, հետո մտափոխվել է, կրկին տեղադրել, նկարահանել, ապա նորից հանել պատից և դեն նետել։

Ինչպես միշտ իշխանությունները խեղաթյուրել են փաստերը՝ իրենց ձեռնտու լույսի տակ ներկայացնելով իրականությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ խախտում է անձի իրավունքներին վերաբերող օրենքներ․ տեսախցիկով նկարահանվածը չի կարող օգտագործվել քարոզչական նպատակով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից