Արտաքին 3 տարի առաջ - 21:13 02-12-2022

Թուրքիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը քննարկել են երկկողմ կապերի հետագա զարգացմանն ուղղված քայլերը՝ հատկապես առևտրի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում:

Էրդողանը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից երկրների հարաբերություններում ողջախոհությունն ու ռազմավարական հեռանկարը կշարունակեն գերակայել։

Բացի այդ երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին։ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար արագ հիմքերի վերականգնումը բխում է բոլոր կողմերի շահերից։

Էրդողանը նաև մատնանշել է Կիպրոսի հիմնախնդրի լուծման համար նոր և կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր