Ներքին 3 տարի առաջ - 14:01 02-12-2022

Իմ հերն ինձ ասել ա՝ տղա ջան, էս պայքարից հետ կանգնել չկա, մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու. Սաղաթելյան

Վերջին երեք տարվա մեջ, մասնավորապես վերջին 6 ամսվա ընթացքում, այս իշխանությունների կողմից իմ ընտանիքը, իմ հարազատները ենթարկվում են հակաօրինական, ապօրինի ճնշումների՝ քրեական գործեր, խուզարկություններ, հարցաքննություններ. ինչ կարող են՝ անում են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Հայրս էլ է հարցաքննվել, հարազատներիս ընկերություններ էլ են մտել, ապօրինի գործողություններ են արել, խուզարկություններ են արել, հորս փորձում են մեղադրանք առաջադրել, մի ուրիշ գործով կանչել են հարցաքննության: Իմ հերն ինձ ասել ա՝ տղա ջան, էս պայքարից հետ կանգնել չկա, մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու: Ինչ կարան, թող անեն: Հավանաբար մտածում են՝ այդ ճանապարհով վախեցնել, որ մեր ճանապարհից հետ կանգնենք, բայց սխալվում են»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մանդատից զրկվելու վտանգին, ընդդիմադիր գործիչն ասաց. «Սրանք մեզ հայրենիքից են զրկել, 5 հազար հայորդու կյանքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել: Վստահ եմ, որ փորձելու են զրկել, թող փորձեն: Ինչ վերաբերում է պնդմանը, թե մանդատը չկորցնելու համար եմ եկել խորհրդարան, եթե մանդատի համար եկած լինեի, մինչ այս էլ պարտաճանաչ եկած կլինեի»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանն ասել էր, որ մանդատը վայր չի դնելու. «Ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե մենք դնեինք՝ դնելու էինք բոլորս, եթե որոշում ենք, որ մասնակցում ենք՝ մասնակցելու ենք բոլորս»

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց