Ներքին 3 տարի առաջ - 23:03 01-12-2022

Ոստիկանությունն առաջարկում է ավտոբուսների ուղեսրահներն ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգերով

Ոստիկանությունն առաջարկում է ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահներն օրենքով ապահովել անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել E-draft.am հանրային հարթակում:

Նախագծում նշվում է, որ ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահները պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն ունենան տեսահսկելու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը և ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ:

«Պետք է ապահովվի, որ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։ Ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահում պետք է փակցված լինի «Ուղեսրահը տեսաձայնագրվում է» բովանդակությամբ հայտարարություն: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ»,-նշվում է նախագծում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում օպերատիվ իրավիճակի կայունացմամբ, հանցագործությունների կանխարգելմամբ, ՀՀ տարածքում կատարվող իրավախախտումներին արագ արձագանքմամբ, հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերմամբ։

«Երևան քաղաքում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման ժամանակ շատ հաճախ Ոստիկանությունն օգտվում է ավտոկայանատեղերը հսկող տեսախցիկներից։ Այդ տեսախցիկների տեսաձայնագրություններին հետևելու համար ամեն անգամ անհրաժեշտ է լինում համակարգը սպասարկող ընկերության աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, որը բարդացնում է գործընթացը հանգեցնելով լրացուցիչ երկար ժամանակի կորստի, ինչն անհնարին է դարձնում «տաք հետքերով» գործի բացահայտմանը։ Խնդիրն առավել ընդգծվում է գիշերային ժամերին կամ ոչ աշխատանքնային օրերին տեղի ունեցած հանցագործությունների դեպքում, երբ տեսախցիկները դիտելու համար ոստիկանները ստիպված են լինում սպասել աշխատանքային օրերին և ժամերին»,-նշվում է հիմնավորման մեջ:

Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել այսօր՝ դեկտեմբերի 1-ին

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է