Ալբերտ Ազարյանի անվան ՕՀՄՄ մարզադպրոցի բակում բացվել է լեգենդար մարմնամարզիկի կիսանդրին։
Արձանի բացման հանդիսավոր արաողությանը ներկա է եղել անձամբ Ազարյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, սպորտի գծով փոխնախարար Կարեն Գիլոյանը։