Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:50 01-12-2022

Թեհրանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Իրանի արտգործնախարարություն

Իրանի Իսլամական Հանրապետությունում Ֆրանսիայի արտաքին և լիազոր դեսպան Նիկոլա Ռոշը նախօրեին կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ կապված Ֆրանսիայի Ազգային ժողովում այդ երկրի արտաքին գործերի նախարարի վերջին անընդունելի հայտարարությունների, ինչպես նաև խորհրդարանի կողմից Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ միջամտողական բանաձևի ընդունման հետ։

Իրանի արտգործնախարարությունում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ պաշտոնական Թեհրանը իր խիստ բողոքն է արտահայտում Ֆրանսիայի իշխանությունների կողմից Իրանի հասցեին հնչող անհիմն մեղադրանքների դեմ։ Միևնույն ժամանակ իրանական կողմը դատապարտել ու անընդունելի է որակել Ֆրանսիայի միջամտությունները։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել նաև տարբեր եվրոպական երկրների դեսպաններ՝ կապված իրենց երկրների իշխանությունների միջամտությունների և գործողությունների հետ։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում