Ներքին 3 տարի առաջ - 13:53 01-12-2022

Վարդազարյանի դեմ մեկ ձայնը երեք պաշտոն արժե

Պաշտոններ նշանակելիս պրոֆեսիոնալ որակներով առաջնորդվելու, կառավարման համակարգում նոր սկզբունքներ որդեգրելու մասին հայտարարությունները հօդս են ցնդում դեպքերի խրոնոլոգիայում։ Եւ այսպես՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցմանը կողմ քվեարկելուց հետո, Սերգեյ Չիչոյանը տեղափոխվեց Վճռաբեկ դատարան։

Նրա եղբորորդին՝ Ժորա Չիչոյանը «չերեզ նիմագու» նշանակվեց դատավոր, քանի որ նախագահը այդպես էլ չէր ստորագրել հրամանագիրը, և Ժորա Չիչոյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ միակ դատավորն է, ով արդարադատություն է իրականացնում իրավունքի ուժով։

Օրեր առաջ էլ Չիչոյանի եղբայրը՝ 53-ամյա Արմեն Չիչոյանը նշանակվեց Շիրակի մարզի դատախազ։ Այնպես որ, պետք չէ մեղադրել Սերգեյ Չիչոյանին, իսկ ով կդիմանար մեկ ձայնով երեք պաշտոն որսալու գայթակղությանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»