Ներքին 3 տարի առաջ - 11:39 01-12-2022

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը մշտապես անհասանելի է ՀՀ շարքային քաղաքացիների համար



«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում Գերմանիայի դեսպանության(German Embassy Yerevan) խայտառակ գործունեությանը:

«Ուրեմն, սրանք ունեն կայք, որտեղ վիզա ստանալ ցանկացողները պետք է դեսպանություն այցելելու համար հերթագրվեն: Սակայն, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը մշտապես անհասանելի է ՀՀ շարքային քաղաքացիների համար: Անհասանելի է սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին, անհասանելի է փետրվարին, անհասանելի է մարտին, ապրիլին, մայիսին: Անհասանելի կլինի հունիսին, հուլիսին, օգոստոսին: Միշտ անհասանելի կլինի:

Անձամբ ես շուրջ 1 տարի, մոտավորապես 24/7 ռեժիմով փորձում եմ հերթ վերցնել այդ դեսպանությունում: Անիմաստ է:

Պարզվում է, որ դեսպանություն այցելության հերթը վաճառվում է: Կան անձինք և, նույնիսկ՝ կազմակերպություններ, որոնք որոշ գումարով կկազմակերպեն ձեր հերթագրումը:

Վստահ եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armeniaին ՀՀ քաղաքացիների իրավունքների բացահայտ ոտնահարման փաստերը չեն հետաքրքրի: Այդ իսկ պատճառով, կդիմեմ Գերմանիայի ոստիկանություն (Bundespolizei) և Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն (Auswärtiges Amt):

Իրավիճակը կփորձեմ ներկայացնել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին: Ամեն դեպքում, լռել չեմ պատրաստվում:

ՀԳ. Եթե Գերմանիան նորմալ պետություն լինի, ապա վերջինիս պաշտոնատար անձինք կհետաքրքրվեն այս հրապարակմամբ և բերված փաստերով»:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը