Մամուլ 3 տարի առաջ - 08:45 01-12-2022

Անդրանիկ Քոչարյանը սեփական թիմում սև ցուցակ է կազմել ու ինտրիգներ է հյուսում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության ԱԱ եւ ՆԳ հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իշխանական խմբակցությունում նոր կարգավիճակ ունի. քպ-ական պատգամավորների, նախարարների, ղեկավար անձնակազմի մասին նյութեր է հավաքում, հանդիպում խնդրում վարչապետ Նիկոլ Փաշինյանից ու գնում, բացասական լույսի ներքո ինտրիգներ է հյուսում թիմակիցների դեմ:

Իհարկե, դա ներկայացնում է իբրեւ խմբակցության ներսում առկա իրավիճակ: «Այդ հանդիպումները պարբերական բնույթ ունեն, ու ամեն անգամ նա Փաշինյանին տեղեկացնում է, թե ով կարող է լինել թիմի «սեւ ագռավը»»,- պատմեց «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրը՝ հավելելով, որ Քոչարյանը Փաշինյանի հետ հանդիպումներին իշխանականների կոնկրետ անուններ ներառող ցուցակներով է գնում:

Մեզ փոխանցեցին նաեւ, որ հանձնաժողովի նախագահը՝ ի դեմս պատգամավորներ Արփի Դավոյանի ու Վահագն Ալեքսանյանի, իր ներկայացուցիչներն ունի ՔՊ վարչության ներսում ու երբեմն Փաշինյանի մոտ նաեւ նրանց միջոցով է ամրապնդում իր ասածները: Ինչո՞ւ է սեփական թիմում ինտրիգներ հյուսում. «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը լսելու համար նաեւ Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը փորձեց լսել՝ կապ հաստատելով նրա հետ: Պատգամավորի օգնականը մեզ տեղեկացրեց, որ Քոչարյան-Փաշինյան առանձին հանդիպում, որպես այդպիսին, տեղի չի ունենում:

«Նրանք հանդիպում են կա՛մ խմբակցության ընդհանուր նիստերի, կա՛մ, օրինակ, ուժային կառույցների կողմից կազմակերպած միջոցառումների, կա՛մ այլ ֆորմատի հանդիպումների ժամանակ: Առաձին հանդիպումներ, այն էլ՝ պարբերաբար, չեն ունենում»,- ասաց Քոչարյանի՝ Փայլակ անունով օգնականը: Թիմի ներսի «սեւերի» ցուցակին առնչվող հարցը, թերեւս, այդպես էլ մնաց անպատասխան:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը