Մամուլ 3 տարի առաջ - 08:38 01-12-2022

Կարեն Անդրեասյանն ամսական 665 հազար հավելավճար կստանա. պատերազմող երկրի առաջնահերթությունները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հաջորդ տարվանից կստանա ամսական 665.600 ՀՀ դրամի չափով հավելավճար, իսկ խորհրդի անդամը՝ 499.200 ՀՀ դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61.900.800 ՀՀ դրամ (53.913.600+7.987.200) մեկ տարվա կտրվածքով: Նախագիծը կքննարկվի այսօր կառավարության նիստում:

Նկատենք՝ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է դարձել այս տարվա հոկտեմբերի 7-ին, այսինքն՝ նրան հավելավճար տրամադրելու մասին նախագիծը բերվում է իր նշանակումից դեռ երկու ամիս չանցած, եւ ավելին՝ համարվում անհետաձգելի: Հիմնավորման մեջ նշվում է, թե նախագծի նպատակը նույն իրավունքներ սահմանելն է, ինչ Վճռաբեկ դատարանի դատավորների դեպքում, ինչը օրենքի պահանջ է, սակայն նկատենք, որ Արդարադատության նախարարությունը այդ մասին հիշեց միայն հիմա, երբ ԲԴԽ նախագահն արդեն նախկին նախարար, գործող ԺՊ-ի ընկեր Կարեն Անդրեասյանն է, իսկ նախկին փոխնախարար Երանուհի Թումանյանցն էլ՝ ԲԴԽ անդամ:

Ստացվում է՝ նախկին նախարարի ղեկավարած կառույցը նոր նախագիծ է բերել՝ նախկին ղեկավարին ամսական 665 հազար դրամ հավելավճար տրամադրելու մասին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»