Ներքին 3 տարի առաջ - 20:44 30-11-2022

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Սևանի և Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Ինչպես տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Կապանի, Ապարանի, Արագածի, Էջմիածնի, Անիի, Ախուրյանի, Նաիրիի, Կոտայքի, Հրազդանի, Արմավիրի, Բաղրամյանի, Իջևանի, Բերդի, Մարտունիի, Վարդենիսի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։

Նոյեմբերյանի, Գորիսի և Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»