Ներքին 3 տարի առաջ - 20:01 30-11-2022

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի․ քաղաքագետ

Առաջինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրը քաղաքագետ Էդվարդ Անտինյանն է։ Քաղաքագետը խոսել է Հայ-ադրբեջանական բանակցային փակուղու, նոր պատերազմի վտանգի մասին։

«Ադրբեջանը մտածում է, որ կարող է ուժի դիրքերից խոսել, քանի որ պատերազմում հաղթել է։ Ադրբեջանի թիկունքին կանգնած է Թուրքիան, մեր թիկունքին կանգնած է Ռուսաստանը, որը շատ հարցերում համագործակցում է Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հետ, այսինքն ժամանակը իրենք համարում են այս պահին է իրենց օգտին, ոչ թե հետո։ Հետո չգիտեն ինչ կլինի։ Եթե Ուկրաինայի հետ պատերազմից հետո Արևմուտքն ասեց՝ ագրեսորին հետ ենք շպրտում 1991 թվականի սահմաններ, նույնն էլ Ադրբեջանին են շպրտելու, քանի որ մտել է մեր տարածք, հույսեր ունի, որ մենք ռուսական տիրույթում կմնանք և ռուսական տիրույթում մնալու դեպքում Ադրբեջանը հետ չի քաշվի։ Բանակցությունը կտանի այդ ճանապարհով։ Ադրբեջանը 1994 թվականից համբերատար զինվում է։ Համբերատար ատելություն է սերմանում իր ժողովրդի մեջ հայի նկատմամբ»։

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի զորքեր կուտակելով սահմանին, բայց միևնույն ժամանակ մտածում, որ ԱՄՆ-ն կարող է հայտարարել, որ երկրորդ ճակատի կարիք չկա և երկու հրթիռով ագրեսորին կարգի բերել։ Նա նշեց, որ դա կլինի այն դեպքում, երբ կասկածի տակ կդրվի ԱՄՆ-ի հզորությունը։

Քաղաքագետը շեշտեց, որ միջազգային երաշխիքներ են անհրաժեշտ, հակառակ դեպքում՝ Ադրբեջանի հետ կնքված խաղաղության պայմանագիրը վերջինս կշարունակի խախտել։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»