Ներքին 3 տարի առաջ - 19:07 30-11-2022

Աշտարակում թափառող շները հարձակվել են ու վնասվածքներ պատճառել տարեց կնոջը․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 12։25-ի սահմաններում «Աշտարակ» ԲԿ-ից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ վերին և ստորին վերջույթների, դեմքի շրջանի շան կծած, պատռած-ջնջխած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեծահասակ կին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Անդրեասյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 87-ամյա Սիլվարդ Ս-ն է։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում կնոջը, Աշտարակի ոստիկանները պարզել են, որ ժամը 11։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս փողոցում թափառող շները հարձակվել են Սիլվարդ Ս-ի վրա՝ պատճառելով նրան նշված մարմնական վնասվածքները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շների հարձակումը տարեց կնոջ վրա կանխվել է Աշտարակ քաղաքում բնակվող մի երիտասարդ տղայի շնորհիվ, ում անունը Միքայել է, և մինչ շտապօգնության ժամանումը, Միքայելը նաև օգնություն է ցուցաբերել անօգնական կնոջը։ Աշտարակ քաղաքում վերջին տարիներին քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի ակտիվ գործունեության շնորհիվ դրական փոփոխություններ կան, դա անհերքելի փաստ է։

Աշտարակում լուծվել է աղբահանության խնդիրը, ավելացել են կանաչ տարածքներն ու խաղահրապարակները, արտաքին լուսավորությամբ չի զիջում մայրաքաղաքին, սակայն թափառող շների դեմ պայքարում, չգիտես ինչու, Աշտարակի քաղաքապետարանը «կաղում է»»,-գրել է կայքը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»