Ներքին 3 տարի առաջ - 16:03 30-11-2022

Ես այստեղ պաշտպանելու եմ պառլամենտական համակարգի պահպանումը. Էդմոն Մարուքյան


Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից վերջնական խորհրդարանական համակարգի չի անցել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եվ հիմա քննարկում ենք, թե արդյոք ճիշտ է հետ գնալ կիսանախագահական կամ նախագահական համակարգին, երբ դեռ ամբողջությամբ չենք էլ իրացրել խորհրդարանական համակարգի մոդելը: Այդ իմաստով, քանի որ ես այստեղ ներկայացնում եմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ուզում եմ ասել, որ մեր դիրքորոշումը միշտ այն է եղել, որ մենք եվրոպական մոդելի պետության ջատագով ուժ ենք և միշտ ասել ենք, որ խորհրդարանական կառավարումը կարող է մեր պարագայում լավ օրինակ լինել ժողովրդավարության իմաստով ներառական կառավարման համակարգ ունենալու իմաստով, «հաղթողին ամեն ինչ, պարտվողին ոչինչ» սկզբունքը մերժելով՝ պետք է փորձել համախմբել երկրի բոլոր կարող ուժերը:

Հիմա պետք է խորհրդարանական կառավարումն ամբողջացնել և այն թերությունները, որոնք նպատակային թողնվել են գործող Սահմանադրության մեջ, որ խորհրդարանը լինի հնարավորինս անատամ, հնարավորություն չլինի հակակշիռների, փոխզսպումների մեխանիզմների, դա փոխել, շտկել և ունենալ ռեալ գործող խորհրդարանական համակարգ: Այդ իմաստով, ես այստեղ պաշտպանելու եմ պառլամենտական համակարգի պահպանումը»,-հայտարարեց Մարուքյանը:

Անդրադառնալով գործող Սահմանադրության բացեին, նա ասաց. «Խորհրդարանական խմբակցությունը առաջին փուլում կարող է առաջադրել վարչապետի թեկնածու, բայց չի կարող առաջադրել նախագահի թեկնածու: Ինչի՞ համար, մեկը կարո՞ղ է այդ հարցին պատասխանել: Այլ բան ասեմ. Քաղաքական կամքի իրացման համատեքստում խորհրդարանի փոքրամասնությունն ընդդիմանում է մեծամասնության կողմից տարվող որեւէ նախագծի, որը դառնում է օրենք, սակայն դրանից հետո հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմի համատեքստում ՍԴ դիմելու իրավունք չունի»:

Մարուքյանը հայտարարեց, որ ներկայացնելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, քվեարկելու է խորհրդարանական համակարգի պահպանման օգտին. «Երբ քննարկենք նախագահի մասը, այդտեղ էլ հարցեր ունենք, նմանատիպ նախագահի ինտիտուտ պահելու իմաստը տեսնում ենք, թե ոչ եւ անցնենք խորհրդարանի ուժեղացման գործին»,- իր խոսքն ամփոփեց Մարուքյանը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»