Ներքին 3 տարի առաջ - 14:33 30-11-2022

Կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, դեպի նախագահական կամ կիսաանախագահական անցում չի լինելու․Դանիել Իոաննիսյան

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քիչ առաջ որոշում կայացրեց, որ կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, դեպի նախագահական կամ կիսաանախագահական անցում չի լինելու, պետական կառավարումը մնալու է խորհրդարանական: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Ձեր խոնարհ ծառան կողմ է քվեարկել այս մոտեցմանը, քանի որ

1. Խորհրդարանական կառավարման մոդելը ավելի քիչ է հակված ճգնաժամերի ու ավելի է նպաստում դրանց ժողովրդավարական ու խաղաղ լուծմանը,

2. Ի տարբերություն նախագահականի (ու կիսանախագահականի), խորհրդարանական մոդելում գործադիր ու օրենսդիր ճյուղերը ձևավորվում են նույն ընտրություններով, և գործնականում բացառվում է օրենսդիր ու գործադիր ճյուղերի առճակատումը,

3. Հայաստանն ի վիճակի չէ կառավարման մոդել փոխել, քանի որ դա մեծ սթրես կլինի պետական կառավարման համակարգի համար:

Հստակության համար նշեմ, որ խորհրդարանականը նախագահական կամ կիսանախագահականից տարբերվում է նրանով, թե ով է գործադիր իշխանության ղեկավարը` խորհրդարանի ընտրած վարչապետը, թե՞ ժողովրդի ընտրած նախագահը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», այդուհանդերձ, համարում է, որ առկա մոդելը ևս լիարժեք խորհրդարանական չէ: Այն, որոշակիորեն, նախագահական է՝ առանց նախագահական ընտրությունների: Այս առումով մենք, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» հետ միասին, մի շարք առաջարկներ ենք ներկայացրել, որ իշխանության փոխզսպումների ու հակակշռման իրական մեխանիզմներ լինեն:

Այդ մասին դեռ կիրազեկենք հանրությանը: Բայց կարճ ասեմ, որ մենք առաջարկում ենք, որ խորհրդարանական կարգով հանդերձ Հանրապետության նախագահն ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ, օժտված չլինի գործադիր իշխանությանը հատուկ որևէ գործառույթով, բայց ունենա հակակշռման ֆունկցիաներ, օրինակ՝ իրական մասնակցություն դատական, ընտրական ու հակակոռուպցիոն մարմինների ձևավորմանը:

Հ.Գ. Իրականում, շատ լավ կլիներ, որ կառավարման մոդելի հարցը որոշվեր առանձին խորհրդատվական (միջանկյալ) հանրաքվեով, և այդ հանրաքվեի արդյունքներով մեր խորհուրդը կառուցեր լավ խորհրդարանական կամ կիսանախագահական սահմանադրության նախագիծ: Այդ դեպքում ժողովուրդը է՛լ ավելի կզգար, որ օրինականության ու կարգի հեղինակը ինքն է: Բայց, ցավոք սրտի, այս իրավիճակում, միջանկյալ հանրաքվե անելը իրատեսական չէ»,- գրել է Իոաննիսյանը :

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի