Ներքին 3 տարի առաջ - 22:29 29-11-2022

ՌԴ-ն Ադրբեջանին խոսք է տվել աջակցություն միջանցքի հարցում․ Արմեն Հովհաննիսյան

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանն է։ Վերլուծաբանը խոսել է Բրյուսելյան հանդիպման, Ադրբեջանի դիրքորոշման մասին։

«Բաքուն կարծես իր համար գտել է լավագույն տարբերակը․ շարունակել Հայաստանի նկատմամբ ճնշումները, ունենալ Ռուսաստանի այս կամ այն չափով աջակցությունը, Թուրքիայի աջակցությունը, չհամաձայնելով արտաքին ոչ մի վերահսկողության։ Բաքուն ասել է, որ բացառում է Արցախի հարցի քննարկումը հիշատակելով 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունները։ Սա ընդամենը մի ձև է, հիվանդագին լուծումները, որ կարող են դիմել Ադրբեջանի համար ցանկացած հաշտության պայմանագրի կամ փաստաթղթի, որ սահմանափակում է Ադրբեջանի ախորժակը, որովհետև այսօր Ադրբեջանը ուզում է ամեն ինչ։ Ուզում է սահմանի վերաձևում ըստ իր ցանկության, ուզում է միջանցք և ուզում է Արցախի հարցի պաշտոնական փակում։ Կարելի է ասել երեքում էլ միջազգային ասպարեզում Ադրբեջանը ստանում է մերժում»։

Վերլուծաբանի համոզմամբ միջանցքի պահանջը լեգիտիմ չէ, Արցախի հարցը գոյություն ունի։ Հովհաննիսյանի խոսքով՝ Արցախի հարցը ընդունվում է նույնիսկ Չինաստանի, Իրանի կողմից, և ընդամենը մեկ երկու երկիր կարելի է հաշվել, որոնք աջակցում են Ադրբեջանին այս տեսակետից։

Հովհաննիսյանը շեշտեց, որ ՌԴ-ն Ադրբեջանին խոստումներ է տվել, աջակցություն միջանցքի հարցում և սահմանազատման մեջ, եթե ոչ ադրբեջանամետ, ապա գոնե ավելի չեզոք դիրք։

Վերլուծաբանը նշեց, որ Ադրբեջանը փնտրում է իր համար լավագույն ձևաչափը։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
20:48 Մի՛ լռեք, մի՛ վախեցեք. անտարբերությունը հավասարազոր է բռնապետության գարշահոտ ճահճում խեղդվելուն
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո