Ներքին 3 տարի առաջ - 21:01 29-11-2022

Ադրբեջանի ագրեսիան հրահրվում է Ռուսաստանի կողմից․ Հովսեփ Խուրշուդյան

Առաջինի «Բաց հարթակ» հաղորդման հյուրը «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն է։ Վերջինս խոսել է Ադրբեջանի նկրտումների, խաղաղության պայմանագրի մասին։

«Ընդհանրապես քանի դեռ Ադրբեջանի դեմ զսպման գործուն մեխանիզմներ չկան, քանի դեռ չի վերագործարկվել ամբողջությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը, չեն տեղակայվել նաև խաղաղապահ զորքեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, իհարկե, Ադրբեջանի մոտ այդ գայթակղությունը՝ հերթական արկածախնդրությանը գնալու, մնալու է, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ դրական արդյունքների է բերելու իր համար, եթե Ադրբեջանը դա իրականացնի։ Ադրբեջանն այս անգամ արդեն ճանաչվելու է ագրեսոր, այսինքն կան եվրոպական քաղաքացիական դիտորդներ, որոնք մոնիթորինգի արդյունքում կարող են ասել, թե ով է իրականում հարձակվողը։ Կկարողանան ասել հարձակումը եղել է սադրանք, որի արդյունքում պատասխանել է Ադրբեջանը ինչպես ամեն անգամ ինքը փորձում է պնդել, թե ուղղակի Ադրբեջանը նախահարձակ է եղել, ինչպես Ալիևը չի էլ թաքցնում, ամեն անգամ ասում է, որ եթե խաղաղության պայմանագիր չեք կնքում ուրեմն խաղաղություն չի լինի, ինչի մասին հիշատակեց նաև Արարատ Միրզոյանը, որ Ադրբեջանն ի սկզբանե իր վրա է վերցնում պատասխանատվությունը ցանկացած ագրեսիայի»։

Խուրշուդյանը ասաց, որ ժամանակակից աշխարհում հիմնական ագրեսորը Ռուսաստանն է Ուկրաինայի դեմ պատերազմում, իսկ Ադրբեջանը ուզում է համալրել ագրեսոր պետությունների շարքը, ինչի հրահրողը Ռուսաստանն է, հատկապես ՀԱՊԿ-ի վերջին իր ելույթում դժգոհությունների պարագայում, որ Հայաստանը հնազանդ չեղավ առանց սեփական շահերը պաշտպանելու ինչ-որ հայտարարություն ստորագրելու հարցում։

Խուրշուդյանի համոզմաբ, Ալիևը պետք է որոշում կայացնի, որը իր համար շատ ռիսկային է, եթե նա կցվի Ռուսաստանին, որպես մեկ ագրեսոր պետություն, դա նշանակում է, որ իր իշխանությունը երկարեցնելու հնարավորություն Ալիևը չի ունենալու։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
20:48 Մի՛ լռեք, մի՛ վախեցեք. անտարբերությունը հավասարազոր է բռնապետության գարշահոտ ճահճում խեղդվելուն
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո