Ներքին 3 տարի առաջ - 16:42 29-11-2022

Տարեվերջյան ասուլիսի շուրջ քննարկում չի եղել․ ՀՀ ԱԺ նախագահի խոսնակ 


Oragir.News-ն այսօր փորձեց պարզել, թե ՀՀ Խորհրդարանում առաջիկայում երբ է նախատեսվում անցկացնել ԱԺ նախագահի տարեվերջյան ասուլիսը։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ հայտնեց, որ այդ հարցը դեռևս որոշված չէ։

«Տարեվերջին դեռևս մեկ ամիս կա։ Այդ հարցն անգամ դեռևս չի քննարկվել և այդ մասին որևէ բան ասել չեմ կարող»,- ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների համար նախատեսված ամենամյա Ամանորյա ընդունելությանը՝ ՀՀ ԱԺ Լրատվության վարչության պետ Լաուրա Անտոնյանն Oragir.News-ին հայտնեց, որ միջոցառումների անցկացումից մի քանի օր առաջ այդ մասին տեղեկություն կտարածվի։

«Երբ մենք արդեն կազմակերպելիս լինենք որևէ միջոցառում, որը ենթակա է լուսաբանման՝ այդ մասին Խորհրդարանի կայքում տեղեկությունը կհրապարակենք միջոցառման անցկացումից մի քանի օր շուտ։ Ամեն դեպքում այս պահին ես տեղյակ չեմ՝ որպես Լրատվական վարչության ղեկավար։ Մենք նման գրություն չենք ստացել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»