Ներքին 3 տարի առաջ - 15:21 29-11-2022

Քննարկվել են հայ-նորզելանդական համագործակցության ոլորտներն ու հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Սառա Մերի Ուոլշը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ այս նշանակումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

«Լիահույս եմ, որ Ձեր արդյունավետ գործունեության շնորհիվ մեծ ներդրում կունենաք երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման գործում»,- նշել է նախագահը:

Դեսպան Սառա Մերի Ուոլշը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում հնարավորինս կփորձի նպաստել տնտեսական փոխշահավետ փոխգործակցության զարգացմանն ու քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացմանը:

Նորանշանակ դեսպանն իր խոսքում շեշտել է, որ Նոր Զելանդիայում կա հայկական համայնք, որը թեկուզ և փոքր, բայց իր դերակատարությունն ունի երկրի կյանքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-նորզելանդական համագործակցության ոլորտներն ու հնարավորությունները: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է, որ անկախ աշխարհագրական հեռավորությունից, Հայաստանը և Նոր Զելանդիան կարող են համագործակցել բարձր տեխնոլոգիաների, գիտության, տեղեկատվական անվտանգության, տեխնոլոգիապես զարգացած գյուղատնտեսության և այլ ոլորտներում:

Դեսպան Ուոլշն իր խոսքում անդրադարձել է ժամանակակից աշխարհում ապատեղեկատվության դեմ պայքարի ու տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ իրականությունը ներկայացնելու կարևորությանը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական շփումների ներկայիս մակարդակին և վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելու և կայուն ու հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»