Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:00 28-11-2022

Աննա Հակոբյանն այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ: Ակումբի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանն ու գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը վարչապետի տիկնոջն ուղեկցել են ակումբի թանգարան, որն իր տեսակով միակն է Հայաստանում:

Այս ակումբի տարածքում է խորհրդային տարիներին կազմավորվել Հանրապետական ֆուտբոլի դպրոցը, որի սաներն են եղել «Արարատ 73»-ի մի շարք ֆուտբոլիստներ:

Գոհար Վարդանյանն ու Դավիթ Մարտիրոսյանը վարչապետի տիկնոջը տեղեկացրել են, ակումբը հիմնադրվել է 1992 թվականին, առաջին անունը եղել է «Բանանց»` ակումբի հիմնադիր Սարգիս Իսրայելյանի հայրենի գյուղի անվամբ: 2019 թվականին ակումբը վերանվանվել է «Ուրարտու»: Ակումբը տարիներ առաջ հյուրընկալել է նաև ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահներին: Ներկայումս ակումբի մարզաբզայում 1500-ից ավելի տղաներ ու աղջիկներ են մարզվում:

Թանգարանում Աննա Հակոբյանին ներկայացրել են 44-օրյա պատերազմում զոհված Սիմոն Իսրայելյանի անկյունը, որը ակումբում աշխատել է որպես ադմինիստրատոր: Նրա միակ որդին հիմա ուսանում է «Ուրարտու» ակադեմիայում:

Աննա Հակոբյանը շրջել է փակ ու բացօթյա մարզադաշտերում, հետևել փոքրերի մարզմանը, ովքեր խոստացել են 2 տարուց չեմպիոն դառնալ, ապա հետևել նաև աղջիկների ու «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմերի մարզմանը: Մարզիչը վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ֆուտբոլիստների ստորագրություններով գնդակ է նվիրել։

Ակումբի նախագահ Ջեվան Չելոյանցն էլ ներկայացրել է ակումբի պլաններն ու առաջիկա անելիքները: Նպատակ ունեն 4-րդ կարգի ստադիոն կառուցել ակումբի համար:

Ֆուտբոլը միայն տղաների համար չէ, ֆուտբոլը նաև աղջիկների համար է և սպորտում հավասարությունը պարտադիր է` ակումբի սաների հետ շփման ընթացքում ընդգծել է Աննա Հակոբյանը:

Երեխաները պատմել են ընթացիկ մրցաշրջանի ձեռքբերումներից ապա հարցեր ուղղել վարչապետի տիկնոջը:

Բոլորին պետք է հավասար հնարավորություններ տրվի` նշել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ խոսքը միայն ֆուտբոլի մասին չէ, դա վերաբերում է նաև զինվորական մասնագիտությանը կամ այլ բարձր պաշտոններին:

Այցի ավարտին Աննա Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել Սիմոն Իսրայելյանին, Արկադի Անդրեասյանին, Հովհաննես Զանազանյանին և Էդվարդ Գրիգորյանին նվիրված հուշամալիրում:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա