Ներքին 3 տարի առաջ - 14:53 28-11-2022

Նոյեմբերի 21-28-ը սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում. Արցախի ոստիկանություն


Նոյեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 73 հաղորդում, որից 52-ը հանցագործության մասին է, դրանցից 50-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են:

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ բացահայտվել է վիճաբանության և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գրանցված 7 դեպք, ևս մեկ դեպք՝ Ասկերանի շրջանում բռնաբարության փորձի մասով: Անբացահայտ է մնացել համակարգչային հանցագործություն բնութագրմամբ 1 դեպք:

Շրջակա միջավայրի պահպանության և ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքում ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է ապօրինի ծառահատման 3 դեպք: Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 7 դեպք: Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում:

Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս դաշտավայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակ է բացվել քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Կրակոցների պատճառով աշխատանքները դադարեցվել են: Տեղեկությունները տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուներին:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով՝ 7 օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, որից 23-ը՝ նյութական վնասով, 5-ը՝ մարմնական:

Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի: Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 44 դեպք, 21 վարորդ եղել է անսթափ վիճակում, 263-ը գերազանցել են սահմանված արագությունը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»