Ներքին 3 տարի առաջ - 13:58 28-11-2022

Պետգույքը վնասելու համար ոստիկանություն չեն դիմել․ սպառնալիքը «սոցիալական գովազդ» էր


«Այս տեսախցիկը ֆիքսել է 3-րդ դպրոցի հարակից կանգառի կոտրման պահը։ Աշակերտը մի քանի անգամ հարվածում է կանգառին՝ մինչև ջարդելը, հետո՝ ծնողի հետ հեռանում։ Այսուհետև համայնքապետարանը նման դեպքերում այլ գործելակերպ է որդեգրելու։ Երկուշաբթի մենք կդիմենք ոստիկանություն և կպահանջենք մեղավորներին փոխհատուցել համայնքային գույքին դիտավորյալ հասցված վնասը։ Մեծ թե փոքր՝ մենք պատասխանատու ենք մեր համայնքի բարեկեցության համար»,- նշված է Չարենցավանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Ներկայացված տեսագրության մեջ ակնհայտ երևում է՝ ինչպես է աշակերտը ոտքով հարվածում և կոտրում կանգառի կողային հատվածը։

Oragir.News-ը համայնքապետարանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Բալաբելկյանից հարցրեց՝ դիմե՞լ են արդեն Ոստիկանություն, ի՞նչ փուլում է այս գործը։ «Չեն դիմել,- պատասխանեց Բալաբեկյանը։- Դա [պաշտոնական էջի գրառումը – խմբ․] ընդամենը սոցիալական ազդեցություն թողնելու համար է եղել, որպեսզի չկրկնվի նման միջադեպ։ Բնականաբար, մենք չենք պատրաստվում նման որևէ բան անել։ Դա ուղղակի սոցիալական գովազդի էֆեկտ է ունենալու»։

Չե՞ք պատրաստվում փոխհատուցում ստանալ ծնողից՝ հարցրեցինք․ «Բնականաբար՝ ոչ։ Նա մեր բնակիչն է։ Մենք էսպես թե էնպես վաղը սարքելու ենք կանգառը»։

Ստացվում է՝ հարկատուների հաշվին է համայնքապետարանը նորոգելու, մինչդեռ կարող էր պատժել նրան, ով հասցրել է վնասը՝ օրենքով սահմանված կարգով, և այդպես կանխարգելել նման դեպքերը․ այս դիտարկմանը Բալաբեկյանը պատասխանեց․ «Նա անչափահաս երեխա է, մենք չենք կարող որևէ բան անել։ Ուղղակի ուզում ենք՝ բնակիչներն իմանան, որ կան տեսախցիկներ, եթե մի ուրիշ անգամ մի մեծահասակ նման քայլի դիմի»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը