Ներքին 3 տարի առաջ - 20:01 26-11-2022

Para Bellum Հետքաբանություն․ դաս 3

Հետքերը կարող են հուշել՝ ովքեր են անցել մեզնից առաջ, երբ են անցել, ինչ հասակ, ինչ քաշ են ունեցել, արդյոք բեռ են ունեցել, վիրավոր կամ հոգնած են եղել, կին թե տղամարդ են եղել: Այդ բոլոր տվյալները մեզ կարող են հուշել՝ ինչ վտանգ ակնկալել, ինչպիսի թշնամի փնտրել մոտերքում, ինչպես պատրաստվել նրա հետ հանդիպմանը և այլն:

Հրամանատար Եփրեմ Մարգարյանը բացատրում է՝ ինչպես կարդալ հետքերի թողած տեղեկությունները:

Տղամարդու ու կնոջ ոտնահետքերը տարբերվում են իրարից քայլքի երկարությամբ և ոտնաթաթերի դրվածքի ուղղությամբ. կանայք ոտքերն իրար հետևից ուղիղ են դնում, քայլքի երկարությունը չի գերազանցում 80 սմ-ը, իսկ տղամարդիկ քայլելիս ոտնաթաթերը դեպի դուրս՝ թեք են դնում, քայլքն էլ առավել քան 90 սմ է լինում:

Ըստ ոտնահետքի՝ կարելի է իմանալ անցնող մարդու հասակը՝ կիրառելով համապատասխան բանաձևը: Դրա համար մեզ պետք է չափել կոշկի ներբանի երկարությունը, դրանից հանել 2 (կոշկի մոտավոր հաստությունը) և այն բազմապատկել գործակցով: Մինչև 23 սմ-ի պարագայում՝ գործակիցը 6 է, 23-27 սմ-ի դեպքում՝ 6.5, 27 սմ-ի ավելինի դեպքում՝ 7 է: Բանաձևի ճշտությունը մինչև 10-15 սմ է, բայց դա էլ բավարար է՝ հասկանալու համար անցնողը բարձրահասակ է եղել, թե ոչ, ըստ դրա էլ կարող ենք հաշվարկել անցնողի միջին քաշը, կատարել մյուս հաշվարկները-դիտարկումները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»