Ներքին 3 տարի առաջ - 17:06 26-11-2022

Նախարարը ընդամենը թվեր է արձանագրում․ տնտեսագետ

«Նախարարը ընդամենը թվերն է արձանագրում, արագ է, թե պասիվ՝ այդքան էական չէ։ Ուղղակի խնդիրն այն է, որ սա ներքին գործոններով պայմանավորված չէ, այսինքն մեկ օրում կարող է ուղղակի վերանալ։ Սա է ընդհանուր գաղափարը»։

Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե նախարարի նշած ակտիվության ցուցանիշը ինչքանով է արագ վերականգնվել։

Հիշեցնենք, որ երեկ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ 2022թ. հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 117.5%, իսկ 2022թ. առաջին 10 ամիսներինը` 114.5%։ Նա գրել էր, որ տնտեսությունն արագ վերականգնվել է սեպտեմբերյան շոկից հետո։

Պարսյանը նշեց․ «Ռուսները Հայաստանում են, դրա համար գումարները Հայաստան են գալիս, բայց երբ ռուսները վերադառնան, այս սահուն հոսքերը կդադարեն և մեկ օրում այս ամենը կանհետանա»։

Պարսյանի խոսքով՝ մեր տնտեսության մեջ չկա այդպիսի համապատասխան ներուժ և տնտեսական ռեսուրսներ։



Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ