Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:54 26-11-2022

Այս պայմանագրով հետագայում մեր նկատմամբ կարող է դատաիրավական գործընթացներ սկսվեն․ Տարոն Սիմոնյան

Բնականաբար, չենք կարող վերլուծել դրույթները, քանի դեռ չենք տեսել, կարդացել պայմանագիրը։ Բայց այն բառերը, արտահայտությունները, որոնք օգտագործվում են այդ պայմանագիրը բնորոշելիս, որոշակի ենթադրություններ տալիս են։ Այս մասին այսօր «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց իրավաբան, նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Իրավաբանի խոսքով, եթե մեկ պետություն սպառնում է մեկ այլ պետության և պարտադրում է ստորագրել պայմանագիրը, այն Վիեննայի կոնվենցիան համարում է պայմանագրի առոչնչության հիմք։ Միջազգային պայմանագիրը կարող է և պետք է ուժ ունենա միայն այն պարագայում, երբ նրանում արտահայտված է պետության ազատ կամքը։ «Եթե պետությունն ընդունում է, որ պատերազմում պարտվել է և պարտության արդյունքում կնքում է խաղաղության պայմանագիր, այնտեղ ամրագրում է, որ համաձայն է, որ այսուհետ իր զորքերը, սահմանը ինչ-որ ձևով պետք է փոխվեն, սա նշանակում է , որ այդ պետությունը կա՛մ սպառնալիքի ներքո է կնքում այդ պայմանագիրը, կա՛մ ընդունում է, որ ժամանակին ագրեսոր է եղել և հիմա իր զորքերը հետ է քաշում»,- ասաց Սիմոնյանը։

«Ինչպե՞ս է ստորագրվել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, կա արձանագրում, որ դա ստորագրվել է սպառնալիքի ներքո, այսինքն եթե հետագայում մենք որոշակի քաղաքական և դիվանագիտական ռեսուրսներ կարողանանք կոնսոլիդացնել, փաստաթղթի իրավական վիճարկման համար հիմքեր կարող ենք ստեղծել, որովհետև պետության ղեկավարությունն ընդունել է, որ սպառնալիքի ներքո է ստորագրել։ Եթե պետության ղեկավարն ընդունի, որ խաղաղության պայմանագրի դեպքում էլ է սպառնալիքի ներքո գնում կնքման, այն կարող է վնասները կառավարելու գործիք ծառայել։ Սակայն, եթե պետությունը չի ընդունում, որ սպառնալիքի ներքո է ստորագրում, այն իրավական հետևանքներ է առաջացնելու, մեր նկատմամբ հետագայում կարող է՝ դատաիրավական գործընթացներ սկսվեն»,- նշեց Տարոն Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի