Ներքին 3 տարի առաջ - 15:51 26-11-2022

Պետական միջամտություն կա բացառապես այնտեղ, որտեղ կա գերիշխող դիրք․ Պիպոյան

«Պետական միջամտություն կա բացառապես այնտեղ, որտեղ կա գերիշխող դիրք, մնացած բիզնեսներն ազատ են գնային քաղաքականություն վարելու հարցում, եթե չունեն այդ ոլորտում գերիշխող դիրք և որևէ պետական միջամտություն չկա»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ո՞րն է պատճառը, որ միևնույն հյութը առևտրի կենտրոնի սննդի տարբեր կետերում վաճառվում է տարբեր արժեքով և ո՞ր կառույցն է վերահսկողություն սահմանում։

Խոսելով ազատ շուկայական հարաբերություններում գների կարգավորումից, Պիպոյանն ասաց. «Առաջարկ-պահանջարկով պետք է գինը կարգավորվի, այսինք՝ եթե մեկը գինը դնում է 500 դրամ, իսկ կողքին դրված է 400 դրամ, 400 դրամով վաճառողը շատ կիրացնի, 500-ը չի իրացնի ի վերջո կհասկանա, որ ակտուալ գին չԷ»։

Պիպոյանի խոսքով՝ աշխարհն է եկել այդ տրամաբանության, միայն Հայաստանը չէ։

« Աշխարհը եկել է այդ տրամաբանության, այնպես չէ, որ միայն Հայաստանն է եկել, իսկ գների կարգավորում կարող է լինել միայն այն ոլորտներում, որտեղ կան գերիշխող դիրքեր, որոնք կարան դեմպինգ անեն, գերշահույթներ ունենան այդ դեպքում, մրցակցության պաշտպանության հանձնաժողովը միջամտում է, բայց, օրինակ՝ Մոլում՝ ֆուդկորտում հյութի կամ սննդի գնի բաղադրիչը որևէ կերպ չպետք է լինի վերահսկողության կարգավորման առարկա»,- ասաց Պիպոյանը։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ