Ներքին 3 տարի առաջ - 00:40 26-11-2022

Բախվել են «Kamaz» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը. կա տուժած

Նոյեմբերի 25-ին, ժամը 21։06-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Գորիս հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 153-րդ կմ-ին բախվել են «Kamaz» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1971 թ.) և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1979 թ.)։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ