Ներքին 3 տարի առաջ - 00:14 26-11-2022

Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում. կան բերման ենթարկվածներ, ժամանել է մարզի ոստիկանապետը․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները ուժեղացված ծառայության շրջանակում Լոռու մարզ ժամանող ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցման նպատակով օրենքի շրջանակում Վանաձոր քաղաքի Բաղրամյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին ոստիկանական ավտոմեքենայի միջից բարձրախոսով խնդրել են, որպեսզի ավտոմեքենան դուրս բերի, քանի որ նշված վայրում ավտոմեքենայի լինելը վթարային իրավիճակ է ստեղծում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սակայն Opel-ի վարորդը, չենթարկվելով ուղեկցող ոստիկանության ծառայողական ավտոմեքենաներից իրեն խնդրանք-հորդորին, իր ավտոմեքենայով շարունակել է չենթարկվել։

Պարեկները մոտեցել են նրան, որպեսզի արձանագրեն օրինախախտումը, այդ ընթացքում բենզալցակայանի տարածքից մի քաղաքացի գոռգոռալով մոտեցել է ոստիկաններին ու հայտարարել, որ տարածքը իրենն է, իր սեփականը, և խոչընդոտել է ոստիկանների օրինական գործողություններին, ապա քաշքշել այնտեղ ոստիկանների հետ գտնվող պարեկներից մեկին։

Այդ ընթացքում այդ վայր են մոտեցել նաև այլ քաղաքացիներ, ինչպես նաև պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի հրամանատար Անդրանիկ Չոբանյանը, ով փորձել է օգնել ոստիկաններին և պարեկին, սակայն մի քաղաքացի հայհոյանքներ տալով մոտեցել և հարվածել է Ա. Չոբանյանին՝ պահաջելով՝ հեռանան այնտեղից։

Տեղում ստեղծվում է խառնաշփոթ իրավիճակ և օգտվելով այդ ամենից՝ հավաքված քաղաքացիների և ոստիկանների ու պարեկների միջադեպը տևում է մի քանի րոպե։ Լրացուցիչ ժամանում են պարեկներ ու ոստիկաններ։ Մոտենում է նաև Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանը, որից հետո մոտենում են մոտակա շինություններից ոստիկանների գործողությունները խոչընդոտած քաղաքացիները և այլ անձինք։

Արդեն տեղում պարեկային ծառայության ղեկավարությունը նրանց հայտնում է, որ ոստիկանների և պարեկների օրինական պահանջները չկատարած անձինք պետք է տեղափոխվեն ոստիկանության Տարոնի բաժին։ Սակայն նրանք շարունակում են խոչընդոտել պարեկների ու ոստիկանների աշխատանքը, ինչի արդյունքում դարձյալ ստեղծվում է ընդհարում-քաշքշուկ։

Տեսնելով, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ, և այդ քաղաքացիներն էլ շարունակում են չենթարկվել պարեկների և ոստիկանների օրինական պահանջներին, օրենքի թույլատրելի շրջանակում օգտագործվում է ցողացիր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանիսը դիմում են փախուստի, մի քանիսն էլ հետապնդման արդյունքում հայտնաբերվում և տեղափոխվում են ոստիկանության Տարոնի բաժին։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լոռու մարզի ոստիկաններն ու պարեկային ծառայության աշխատակիցները արդեն պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, որոնց մեջ շոշափվոմ է նաև ոստիկանության նախկին աշխատակից, ինչ-որ Միքայելի անուն։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից