Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:50 25-11-2022

Վանաձորի ԲԿ-ում վիրահատել են օրգանների հազվադեպ դասավորություն ունեցող պացիենտի

Վանաձորի բժշկական կենտրոնում վիրահատել են օրգանների հայելային դասավորություն ունեցող պացիենտի:

ԲԿ-ից հայտնում են, որ Վանաձորի բժշկական կենտրոն էր դիմել 40-ամյա պացիենտ՝ գանգատվելով ձախ ենթակողային շրջանի ցավերից, սրտխառնոցից:

Հետազոտություններով նրա մոտ հայտնաբերվել էր լեղաքարային հիվանդություն, սուր քարային խոլեցիստիտ, ներքինօրգաններիհայելայինդասավորություն (Օրգանների հայելային դասավորությունը հազվադեպ հանդիպող անատոմիական տարբերակ է, որի դեպքում սիրտը գտնվում է աջ, լյարդը՝ ձախ կողմում (լատիներեն՝ situsinversus)):

Չնայած անատոմիական առանձնահատկություններին եւ դրանից բխող տեխնիկական դժվարություններին՝ վիրահատությունը կատարվել է լապարոսկոպիկ եղանակով (Վիրաբուժական թիմ՝ Հովակիմ Գոգորյան, Դավիթ Ազարյան, անեսթեզիոլոգ՝ Մարտուն Մադոյան):

Վիրահատությունը անցել է բարեհաջող, պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից՝ լավացումով:

Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում բնակչության տաս հազար մարդուց միայն մեկի մոտ է հանդիպում օրգանների հայելային դասավորություն:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ