Արտաքին 3 տարի առաջ - 17:50 25-11-2022

ՆԱՏՕ-ի դռներն Ուկրաինայի համար մնում են բաց. Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքի դռները բաց են մնում Ուկրաինայի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նոյեմբերի 29-30-ը Բուխարեստում կայանալիք նիստի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում:

«ՆԱՏՕ-ի դռները բաց են: Եվ դա ոչ միայն խոսքով, մենք դա ցույց ենք տվել գործողություններով», - ասել Է նա: Ստոլտենբերգը հիշեցրել է, որ վերջին տարիներին դաշինք են ընդունվել Չեռնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան, իսկ 2022 թվականին ՆԱՏՕ են հրավիրվել Ֆինլանդիան և Շվեդիան:

«Այս որոշումներով մենք ցույց ենք տվել, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, և որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ընդլայնման վետոյի իրավունք չունի: Սա նաև ուղերձ է Ուկրաինային: 2008 թ.-ին Բուխարեստի գագաթնաժողովի ժամանակ մենք որոշեցինք, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Իսկ անդամակցության ճանապարհով առաջ շարժվելու համար հարկավոր է աշխատել նրանց հետ քաղաքական գործընկերության դաշտում, ինչպես նաև պրակտիկ աջակցություն ցուցաբերելով»,- ասել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը, սակայն, շեշտել է, որ հրատապ խնդիրը Կիևին ռազմական աջակցության տրամադրում է բոլոր դաշնակիցների կողմից, որպեսզի Ուկրաինան հաղթանակ տանի:

Ստոլտենբերգի խոսքով՝ Ուրաինայի ԱԳՆ ղեկավարը հրավիրված Է Բուխարեստի առաջիկա նիստին՝ երկրին ցուցաբերվող աջակցության քննարկման համար: Բացի դրանից, հանդիպմանը կմասնակցեն Վրաստանի, Մոլդովայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները:

Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն կարողացել Է Արևելյան Եվրոպայում զգալիորեն ընդլայնել Ուկրաինային անհրաժեշտ խորհրդային նմուշի ռազմամթերքի արտադրությունը:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու