Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:25 24-11-2022

Ադրբեջանը ցամաքային զորքերի զորավարժություններ է անցկացնում

Ադրբեջանում ցամաքային զորքերի միավորումների հետ հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվում։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ զորավարժություններում ընդգրկված միավորումներն ու ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների, դուրս են բերվել պահեստային տարածքներ ու նշանակման վայրեր։ Միևնույն ժամանակ ապահովվել է տարածքում կառավարման մարմինների տեղակայումը:

Նշվում է, որ քարտեզի վրա ճշտվել է ստորաբաժանումների առաջադրանքների կատարման վերաբերյալ գործունեությունը, լսվել են հրամանատարների կողմից ընդունված որոշումների մասին հաշվետվությունները:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարության համաձայն՝ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման հիմնական նպատակը հրամանատարների կողմից ստորաբաժանումները մարտական պատրաստության տարբեր վիճակների բերելիս կառավարչական կարողությունների և ճկուն որոշումներ կայացնելու հմտությունների բարձրացումն է, ինչպես նաև շտաբի գործունեության կատարետլագործումն ու ստորաբաժանումների միջև փոխգործակցության ամրապնդումը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան