Ներքին 3 տարի առաջ - 14:57 24-11-2022

Կառավարությունը մեկ տարով կսուբսիդավորի ջրի սակագնի բարձրացումը. ի՞նչ է սպասվելու դրանից հետո

«Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսին հայտ է ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Մեր նախնական հաշվարկներն ավարտված են, սոցիալապես անապահով խավի համար սակագինը պահպանում ենք նույնը՝ 180 դրամ, մնացած սպառողների համար առաջարկում ենք 208,5 դրամ: Բայց ՏԿԵ նախարարությունը հայտարարել է, որ այսօրվա գործող եւ սահմանվելիք սակագների տարբերությունը կառավարությունը սուբսիդավորելու է: Այսինքն կարելի է ասել, որ սպառողի համար ակագնի որեւէ փոփոխություն չի լինի: Սուբսիդավորումը մեկ տարվա համար է, որովհետեւ մեր որոշումը եւս մեկ տարվա համար է»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ մեկ տարի հետո սակագինը կարող է բարձրանալ սպառողների համար, Բաղրամյանն ասաց, որ դա կախված է սղաճից, էլեկտրաէներգիայի գնից եւ վաճառվող ջրի ծավալներից:

Ինչ վերաբերում է դոլարի փոխարժեքի նվազմանը, արդյոք դա չի բերի սակագների նվազեցման, հանձնաժողովի նախագահն ասաց, որ ջրի սակագնի որոշման բանաձեւում արտարժույթի փոխարժեքային ճշգրտում ներառված չէ. «Միանշանակ փոխարժեքի նվազեցումն ունենալու է իր դրական ազդեցությունը: Ինչքան եւ ինչ ազդեցություն կունենա վերջնական սպառողների վրա, էս պահին ձեռնպահ կմնամ ասելու: Առնվազն 10-12 օրից, երբ կունենանք արտադրության կառուցվածքը այդ հարցին կարող եմ պատասխանել»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը