Ներքին 3 տարի առաջ - 13:01 24-11-2022

3 օր առաջ Բերդի անտառներում բռնկված հրդեհը դեռ չի մարվել, հուսով ենք այսօր կհանգցնենք․ ԱԻՆ

«Այս պահի դրությամբ հրդեհը դեռ մարված չէ, 8 հեկտար տարածքում է հրդեհը, մոտ 20 օջախ կա տարբեր տեղերում, այս պահի դրությամբ աշխատում են և փրկարարները 19 փրկարար, և անտառտնտեսության 15 աշխատակից»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Սահակյանը՝ խոսելով նոյեմբերի 22-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներից։

Միայն մարզային փրկարարներն են դեպքի վայրում աշխատո՞ւմ՝ հետաքրքրվեցինք Սահակյանից, փոխգնդապետն հայտնեց. «Այո, Տավուշի մարզի փրկարարներն են աշխատում և անտառտնտեսության աշխատակիցները»։

Հարցին, թե ինչո՞ւ ավելի մեծ ուժեր չեք ներգրավում հրդեհաշիջման աշխատանքներում, որ ավելի արագ հանգցվի և չտարածվի, պատասխանեցին. «Այնտեղ այրվում է հիմնականում, չոր խոտածածկույթ, ծառերին վնաս չկա, լուրջ վնասներ չունենք ծառերի հետ կապված, խոտածածկույթն է այրվում, այս պահին քամի չկա, հուսով ենք այսօր կհանգցնենք այն»։

Հետաքրքրվեցինք, թե կա՞ն ծառատեսակներ, որոնք վնասվել են հրդեհից, Սահակյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ դեռ տվյալներ չկան վնասված ծառերի վերաբերյալ, ունենք տվյալ, որ չորացած հաճարենիներ են այրվել, թարմ ծառերի վնասման հետ կապված ինֆորմացիա չկա»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը