Ներքին 3 տարի առաջ - 20:40 23-11-2022

Հիմա Հայաստանը թունավոր միջավայրում է․ Ազատ Արշակյան

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը հասարակական գործիչ Ազատ Արշակյանն է։ Արշակյանը խոսել է Հայաստանում ընթացող ՀԱՊԿ նիստի մասին։

«Մեր անվտանգությունը ապահովող որևէ դրական բան չկա։ Միակ դրականը, որ այս դեսանտը բերեց Հայաստան, փոքրաքանակ ընդվզողների բացահայտումն էր, այսինքն՝ լյուստրացիա տեղի ունեցավ, վերջին հաշվով սա չափազանց կարևոր մի բան է։ Ժողովրդավարական Հայաստանում փոքր բողոքի ակցիա է տեղի ունենում բռնապետների ակումբի դեսանտի դեմ։ Եթե մենք ճիշտ տերմիններ օգտագործենք, պետք է ասենք, որ ՀԱՊԿ-ի դեսանտը իջել է Հայաստան և Հայաստանում կան մարդիկ, հասարակություն, քաղաքացիներ, որոնք դեմ են և չեն ուզում նրանց տեսնել Հայաստանում»։

Արշակյանի կարծիքով՝ բողոքի ակցիաները միակ օգուտն են, քանի որ լյուստրացիա է տեղի ունենում և երևում է՝ ով է բռնապետության, անազատության կողմնակիցը, ով է ազատության և ժողովրդավարության կողմնակիցը։ Դա միակ արդյունքն է։

Խոսելով Հայաստանի հեղինակության մասին՝ Արշակյանը ասաց, որ հիմա Հայաստանը տոքսիկ, այսինքն՝ թունավոր միջավայրում է։ Արշակյանը շեշտեց, որ վարակակիր անձնավորություններ, քաղաքական գործիչներ, քաղաքական իշխանությունը եկել է Հայաստան։ Եվ մեր նկատմամբ արդեն պետք է լինի կարանտինային, հակավիրուսային միջավայր ու մեր նկատմամբ պետք է լինի համապատասխան վերաբերմունք։

Արշակյանը համոզմունք հայտնեց, որ ինչքան մենք տեղավորվում ենք այդ ակումբում, այդքան մեր երկիրը դառնում է վտանգավոր ոչ միայն ուրիշների, այլև առաջին հերթին մեզ համար․ «Դա ոչ միայն մեր անվտագության խնդիրն է, այլև աշխարհի և վտանգավոր նաև նրա համար»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն