Ներքին 3 տարի առաջ - 16:40 23-11-2022

Կարգելվի բոլոր տեսակի հրավառությունների վաճառքը քաղաքացիներին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնում է, որ կարգելվեն բոլոր տեսակի հրավառությունների վաճառքը քաղաքացիներին: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում.

«Հրավառություններ կիրականացվեն բացառապես տոնական և հատուկ նշանակության միջոցառումներին՝ համայնքի ղեկավարի կամ կառավարության թույլտվությամբ, ՄԻԱՅՆ համայնքի կողմից թույլատրված վայրերում:

Հրավառությունների կիրառությունը, ներկրումը և վաճառքը կթույլատրվի բացառապես լիցենզավորված կազմակերպություններին:

Քաղաքացիներին կթույլատրվի գնել միայն կենցաղային տեսակի հրավառություն (բենգալյան կրակ, տորթի վրա դրվող փոքր հրավառություն եւ այլն):

Շուրջ երկու տարի առաջ Տիգրան Ավինյանի հետ մշակած օրենքի նախագիծը, Արտակարգ իրավիճակների նախարարության հետ որոշակի լրամշակելուց հետո այսօր դրեցի շրջանառության մեջ:

Երևանի փոխքաղաքապետը երեկ ավագանու նիստում ներկայացրեց ՏԻՄ որոշումը, որով սահմանվեցին Երևանի այն վայրերը, որտեղ հնարավոր կլինի տոնական և հատուկ նշակության օրերին իրականացնել հրավառություն( Հանրապետության Հրապարակ, Ազատության Հրապարակ)։

Հ.Գ. Օրենքի նախագիծը Խորհրդարանում հավանության արժանանալու դեպքում նոր կարգը կգործի 2023թ հունիսից»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը