Ներքին 3 տարի առաջ - 15:11 23-11-2022

Ադրբեջանը տարբեր հատվածներում խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքներին. Արայիկ Հարությունյան


Ինձ են դիմել Կիչան եւ Ղազանչի գյուղերի մի խումբ բնակիչներ, որոնք իրենց սեփականաշնորհած վարելահողերում կատարել են հերկ, սակայն ցանքսը չեն կարողանում կատարել թշնամու կողմից կրակահերթերի տակ գտնվելու պատճառով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Միասնական հայրենիք» խմբակցությունից Դավիթ Սարգսյանը:

Նա հարց ուղղեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում նման բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Ի պատասխան Արցախի նախագահն ասաց. «Ամեն օր բանակցում ենք խաղաղապահների հետ, նման դեպքերի առումով միշտ արձագանքում ենք եւ փոխանցում ենք, փորձում ենք լուծումներ տալ: Փակ քննարկման ժամանակ կփորձենք ավելի մանրամասն ներկայացնել: Ոչ միայն այդ հատվածում, տարբեր հատվածներում Ադրբեջանը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը